COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը, որի բացմանը ելույթով հանդես է եկել COP 17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այդ մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։

Նախարարն ընդգծել է քաղաքների և համայնքների առանցքային դերը կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու գործում՝ կարևորելով ֆինանսավորման, տեխնոլոգիաների և փորձագիտական աջակցության հասանելիությունը։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղական նշանակության պահպանվող տարածքների ստեղծման և կառավարման գործում համայնքների մասնակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև Հրազդանի կիրճը Երևանի առաջին համայնքային պահպանվող բնական տարածքը դարձնելու նախաձեռնությունը։

Նպատակը հստակ է՝ միջազգային հանձնառություններից անցնել տեղական մակարդակում չափելի գործողությունների՝ հանուն բնության և մարդկանց։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում