Մոտ 600 կամավոր է ներգրավված COP 17-ի ընթացիկ աշխատանքներում, հիմնականում՝ 18-30 տարեկաններ: Տարբեր հերթափոխերով նրանք ընդհանուր առմամբ աշխատում են մոտ 18 ժամ, և հենց նրանց օգնությամբ են միջոցառման հիմնական հյուրերը կողմնորոշվում, թե ուր գնան, ինչպես գտնեն միջոցառման իրենց նախընտրած սենյակը: Կամավորները խորհրդատու են նաև հյուրերի՝ տեսարժան վայրերում կողմնորոշվելու հարցում:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան












