ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե կարողանա իր կողմնակիցներին համոզել քվեարկել միջանկյալ ընտրությունում, հանրապետականները կկարողանան հաղթել։
«Եթե ես մասնակցում եմ ընտրություններին, նշանակում է, որ մենք գրեթե 50 տոկոսով ավելի շատ ընտրող ունենք։ Այնպես որ, եթե ես կարողանամ իմ ընտրողներին բերել ընտրությունների, մենք կհաղթենք։ Եթե չկարողանանք դա անել, ապա, կարծում եմ, որ չենք հաղթի»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը ընտրությունում հանրապետականների հաղթանակը չի կապել 2028 թվականի նախագահի ընտրությունում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի թեկնածությանը սատարելու հետ` նշելով, որ «դեռ դրա մասին մտածելու ժամանակը չէ»:
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունը նշանակված է նոյեմբերի 3-ին: Ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը (435 տեղ) և 50 սենատորից 35-ին։ Ներկայումս ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատը վերահսկում են հանրապետականները։










