Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Վարշավայի անվտանգության ֆորումի, ինչպես նաև լեհական առաջատար ուղեղային կենտրոնների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի՝ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպման ընթացքում կարևորվել է լեհական կողմի բարձր մակարդակի մասնակցությունը 2027 թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջազգային չորրորդ համաժողովին։
ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսիի, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկու և Լեհաստանի միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ Մալգոժատա Բոնիկովսկայի հետ։
Անդրադարձ է կատարվել՝
«Երևանյան երկխոսության» և Վարշավայի անվտանգության ֆորումի միջև համագործակցության խորացմանը,
լեհական առաջատար ուղեղային կենտրոնների հետ համագործակցության ընդլայնմանը,
արտաքին քաղաքականության և միջազգային օրակարգի շուրջ համատեղ միջոցառումների, պանելային քննարկումների և կլոր սեղանների կազմակերպմանը։
















