Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գոռ Գևորգյանին պատկանող, Արարատի մարզ, Այնթապ, 15 փողոց 38 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում