ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծիք է հայտնել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան համաձայն են նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Մինչ այժմ խաղաղության համաձայնագիր չկնքելու պատճառն այն է, որ նրանք պարզապես տարակարծիք են եղել այդ բանակցությունների որոշ մանրամասների շուրջ»,- նշել է Վենսը, հավելել՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերսկսել է բանակցային գործընթացը:
«Վերջին մի քանի օրվա ընթացքում նա խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ և լավատեսորեն է տրամադրված»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:
Անդրադառնալով Ուկրաինայում Starlink-ի և Starshield-ի սահմանափակման հետ կապված SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հայտարարություններին՝ Վենսը նշել է, որ նա չի ցանկանում միջամտել երկու պետությունների միջև պատերազմին, քանի դեռ ԱՄՆ կառավարությունը նրան չի ուղղորդում: Փոխնախագահի խոսքով՝ կարևորն այն է, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի քաղաքականությունն Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ:










