Հովիկ Աբրահամյանի եղբայրն ընդունել է մեղքը, բյուջե վճարել Մարմարաշենին պատճառած 26 մլն դրամ վնասը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ընդունել է մեղքը, խոստովանական ցուցմունք տվել և ամբողջությամբ բյուջե վճարել Արարատի մարզի Մարմարաշեն համայնքին պատճառված շուրջ 26 մլն դրամ վնասը. գործն առնչվում է 2014-15 թվականներին Մարմարաշենում կառուցված ձկնա-բուծարանի օրինականացմանը:

Քննությամբ պարզվել է, որ Աբրահամյանը նախ կառուցել է ձկնաբուծարանը, ապա միայն նախագծման թույլտվություն ստացել: Սրանով նա խուսափել է ինքնակամ կառույցը քանդելու կամ համայնքային բյուջե խոշոր գումար վճարելու պարտականությունից:

Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում