ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

COP17-ին ընդառաջ Երևանում երիտասարդական համաժողով է անցկացվել

Այսօր Երևանի պետական համալսարանում նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Երիտասարդները՝ հանուն կենսաբազմազանության ապագայի․ բնության, մշակույթի և գործողությունների համադրում՝ տեղականից համաշխարհային փոփոխություններ» խորագրով երիտասարդական համաժողովին։

Ողջունելով Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին՝ նախարարն ընդգծել է, որ նրանց գիտելիքները, նորարարական գաղափարներն ու նախաձեռնողականությունն անհրաժեշտ են կենսաբազմազանության պահպանության մեր հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար։

Երիտասարդների բովանդակալից մասնակցությունը չի կարող սահմանափակվել միայն նրանց լսելով։ Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել, որպեսզի նրանք մասնակցեն քաղաքականությունների քննարկմանը, ազդեն որոշումների վրա և ներգրավվեն լուծումների իրականացման մեջ։

COP17-ին ընդառաջ նախարարը կարևորել է նաև երիտասարդների մասնակցությունը կենսաբազմազանության ֆինանսավորման վերաբերյալ որոշումների կայացմանը և կրթության դերը՝ վերահաստատելով նրանց առաջարկները համաժողովի քննարկումներում ներկայացնելու հնարավորություններ ստեղծելու մեր պատրաստակամությունը։

«Մեր նպատակն է, որ Երևանը հիշվի որպես այն վայրը, որտեղ գտնվեցին ստանձնած հանձնառություններն իրականացնելու գործիքները, իսկ երիտասարդ սերունդն օգնեց արագացնել գործողությունները՝ հանուն բնության»,- նշել է նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում