Իբրահիմ Յումաքլըի հետ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները. Պապոյան

Իբրահիմ Յումաքլըի հետ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները. Պապոյան

Հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում հանդիպել եմ Թուրքիայի Հանրապետության գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի հաստատման արդյունքում բացվող հնարավորությունները։

Անդրադարձ ենք կատարել սանիտարական և անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների փոխադրման և տարանցման ընթացակարգերին։

Մտքեր ենք փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող և տնտեսական օրակարգին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ»,- նշել է նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում