Ջրին, կլիմային և կենսաբազմազանությանն ուղղված միջազգային համակարգումը հատուկ կարևորություն ունի վերջին 25 տարիների ընթացքում: Այդ մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն ասաց Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ընդգծելով, որ Տաջիկստանը զգալի ներդրում է ունեցել ջրի և կլիմայի համաշխարհային օրակարգում միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով:
Այս համատեքստում անդրադառնալով ջրային ռեսուրսներին՝ Ռահմոնը կարևորեց սառցադաշտերի, ձյան ծածկույթի և կրիոոլորտի այլ բաղադրիչների ուսումնասիրությունը:
«Տաջիկստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1300 սառցադաշտ է կորցրել: Սառացադաշտերի պահպանումը և սառցոլոտի ուսումնասիրությունը համաշխարհային նշանակության խնդիրներ են: Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է գիտական հետազոտությունների և համակարգված միջազգային գործողությունների ամրապնդումը»,- ասաց նա:
Ըստ Տաջիկստանի նախագահի՝ կենսաբազմազանության պահպանումը կարող է երկարատև արդյունքների հանգեցնել, եթե քաղաքական կամքը հիմնված է գիտական իմացության, ֆինանսական ռեսուրսների, տեխնոլոգիական կարողությունների, արդյունավետ մոնիթորինգի և համագործակցության վրա:










