2 մլրդ դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

2 մլրդ դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,070,670.9 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Որոշման նախագծի զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստում տեղեկացրեց, որ համաֆինանսավորել է 15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր։

Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 2-ական, Արարատի ու Լոռու մարզերում՝ 6-ական, Կոտայքի մարզում՝ 4 ծրագրի համար։

Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է. «Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։

Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը, որոնք վերաբերում են խմելու ջրագծերի կառուցմանը, հիմնանորոգմանը, ջրահեռացման համակարգերի կառուցմանը, ճանապարհների ասֆալտապատմանը, փողոցների նորոգմանն ու հիմնանորոգմանը, տուֆով սալարկմանը, մանկապարտեզի կառուցմանը, հանդիսությունների սրահի շենքի նորոգմանը և այլ աշխատանքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում