ԼԼուսինե Մուրադյան

ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են կառույցի շուրջ. Միրզոյան

ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են կառույցի շուրջ. Միրզոյան

Մենք այսօր անդրադարձել ենք Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին։ Իհարկե, խոսել ենք Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից, ձևավորվող համագործակցությունից։ Նախարարին տեղեկացրել եմ վերջին զարգացումների մասին։ Այդ մասին ԵԱՀԿ նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հաշվի առնելով նաև այս հաստատված խաղաղությունը՝ հասկանալիորեն, ԵԱՀԿ-ն ինքը Հայաստանի համար փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որոնք Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ, ԵԱՀԿ-ի նկատմամբ, և հիմա մենք մտածում ենք, թե ինչպես զարգացնել համագործակցությունը, ունենալ նոր նախաձեռնություններ, նոր ծրագրեր։

Շնորհակալություն եմ հայտնել և գնահատել եմ գործընկերոջս ջանքերը՝ ուղղված ԵԱՀԿ նախագահողի պաշտոնում կազմակերպության զարգացմանը։ Այդ ուղղությամբ մտքեր ենք փոխանակել նաև ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական չափման շրջանակներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում COP17-ի պաշտոնական մեկնարկի նախօրեին։

Մենք շատ ժամանակ ենք հատկացրել նաև մեր երկկողմ՝ Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին, մեր օրակարգին և քաղաքական երկխոսությանը։

Մեծ հաճույքով և՛ ես, և՛ իմ բարեկամը հիշել և կարևորել ենք Բեռնում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը։ Եթե կհիշեք, ես պատիվ ունեի մասնակցելու, երկուսով միասին մասնակցեցինք պաշտոնական բացման արարողությանը։

Վստահ ենք, որ դեսպանությունը, ինչպես և ընդհանրապես մեր այսօրվա մտածելակերպը և առաջնահերթությունները կօգնեն զարգացնել հատկապես մեր տնտեսական հարաբերությունները։ Երկուսս էլ կարծում ենք, որ այստեղ մեծ պոտենցիալ կա։ Արդեն եղել են քայլեր. կհիշենք հունիսին տեղի ունեցած բիզնես հանդիպումները, և հիմա պետք է ջանքեր գործադրենք դրանք շարունակելու ուղղությամբ։

Այո, գնահատում ենք նաև Շվեյցարիայի Համադաշնության կողմից բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Քչերը, երևի, գիտեն, և ես կուզեի ասել, որ, օրինակ, այդպիսի ուղղություններ են անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում, ժողովրդավարության ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը, կայուն ներառական աճը լեռնային Հայաստանում։ Այսպիսի հարցերի շուրջ ենք համագործակցել, որոնք, չգիտեմ, մեր շատ քաղաքականացված հանրությանը երբեմն այդքան չեն հետաքրքրում, քանզի դրանք միջազգային սկանդալներից անդին են»,- ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում