Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները, օրենքով իրենց վերապահված գործառույթների կատարման շրջանակում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գանձաքարի անտառպետության տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այդ մասին հայտնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից:

Վերջինիս վարորդը՝ Գանձաքարի բնակիչ Հ․ Մ․-ն, նկատելով էկոպարեկներին, փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել է: Մեքենայի վարորդը, առանց մարմնական վնասվածքներ ստանալու, դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է դեպքի վայր և էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ մեքենայում առկա փայտանյութը տեղափոխում էր առանց համապատասխան փաստաթղթերի առկայության։

Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով բեռնված փայտանյութի մեծ մասը թափվել է անտառի խորքում գտնվող անանցանելի հատված, որտեղից հնարավոր չի եղել դուրս բերել թափված փայտանյութը, իսկ ճանապարհի եզրին ընկած փայտանյութի մյուս մասը վարորդը սեփական միջոցներով տեղափոխել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս։

Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իրականացվում է վարչական վարույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում