Սոնա Ղազարյանն ու Արման Եղոյանը կգործուղվեն Հունգարիա

Սոնա Ղազարյանն ու Արման Եղոյանը կգործուղվեն Հունգարիա

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ հոկտեմբերի 12-ի կարգադրություններով՝ ԱԺ պատգամավորներ Սոնա Ղազարյանն ու Արման Եղոյանը հոկտեմբերին կգործուղվեն Հունգարիա։

Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 25-27-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Հունգարիայի խորհրդարանի կողմից կազմակերպվող «Ժողովրդավարություն կերտող երիտասարդություն» համաժողովին։

Արման Եղոյանը, որը Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավարն է, հոկտեմբերի 22-24-ը կմասնակցի Բուդապեշտում կայանալիք՝ 1956 թվականի հունգարական հեղափոխության և ազատագրական պայքարի 70-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում