Դպրոցի տնօրենի խնդիրն է դպրոցում ձևավորել մասնագիտական զարգացման միջավայր. ԿԳՄՍ նախարար

Դպրոցները պետք է դադարեն կոռուպցիայի դասավանդման աղբյուր լինել:

Հայաստանի վարչապետն օրերս ասել էր, որ մեր դպրոցներում ուսուցիչներ կան, որոնք տգիտություն են դասավանդում: Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին՝ ազատվել այդպիսի ուսուցիչներից:

Նախարարը «Լուրերին» ասել է, որ չի հանդուրժվելու դպրոցներում պետական քաղաքականությունից ու չափորոշիչներից դուրս որևէ բան դասավանդելը:

Դպրոցներում որակի բացակայության համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, պատասխան է տալու անձամբ տնօրենը:

Այս տարի առաջին անգամ դպրոցներում կկիրառվի ղեկավար կազմի կատարողականի գնահատում, որի արդյունքը կդառնա դպրոցի տնօրենի ատեստավորման հիմք:

Հեղինակ՝ Մայա Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում