Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ընդլայնել գործակցությունը Անկախ Պետությունների Համագործակցության հետ և ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ: Թեհրանում նշել են, որ Իրանը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան և Եվրասիան Պարսից և Օմանի ծոցերի, մասնավորապես՝ Չաբահարի նավահանգիստներով, ծովային ուղիների հետ կապող օղակներից մեկը:
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից ժամեր անց հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին կարող էր բազմիցս վերջ դնել հակամարտությանը, սակայն նախընտրում է դա չանել։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Զելենսկին ցանկանում է խնդիրներ ստեղծել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար. Վաշինգտոնը պահանջել է Կիևից չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Թրամփը հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որպեսզի Ուկրաինան փոխի նախագահին։
Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը:












