Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությամբ ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։ Իր ելույթում վարչապետը ընդգծել է, որ ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի զարգացմանն ու բարեկեցությանը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ 750 մլն դոլար, պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն 130 մլն դոլար, ազդակիր համայնքներին կուղղվի 7-ից 9 մլն դոլար։ Կառավարությունն ունի ծրագրի 12.5% բաժնեմասը։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան












