Հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկել են Ուկրաինային աջակցությունը և խնդիրները, որոնք կարող են ծագել ռուսական նավթամթերքի դեմ գործող պատժամիջոցների թուլացումից։
Սակայն Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ հիշատակում չկա դիզվառելիքի հարցով Թրամփ-Պուտին համաձայնության վերաբերյալ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ հայտարարել է, որ դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը Մոսկվային լրացուցիչ միջոցներ է տալիս պատերազմը շարունակելու համար։
«Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ժամանակը չէ։ Եվրոպան նման բան չի անի», - շեշտել է Կալասը։
Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ԵՄ-ն մտադիր է հաստատել պատերազմի սկզբից ի վեր հակառուսական ամենազանգվածային պատժամիջոցների փաթեթը։










