Թրամփը խոստացել է փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները Կիևին. Ուշակով

Թրամփը խոստացել է փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները Կիևին. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնականը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը։ Յուրի Ուշակովը նշել է, որ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Պուտինը մեղադրել է Կիևին էսկալացիայի և հակամարտությունը ձգձգելու համար։

«Թեև նախագահների նախորդ զրույցի ընթացքում քննարկվել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, այժմ իրավիճակն այլ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածները», - մանրամասնել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը խոստացել է փոխանցել Պուտինի հետ զրույցի արդյունքները Կիևին:

«Նախագահների շփումը բովանդակալից էր, կասեի՝ բարեկամական, այն տևեց մեկուկես ժամ։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանում առաջինն անջատել հեռախոսը», - եզրափակել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում