Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg

Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg

Աֆրիկյան երկրները ձգտում են վերադարձնել ռուսական կողմից ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայում գերի վերցված իրենց քաղաքացիներին՝ հաղորդել է Bloomberg-ը։ Քենիայի արտաքին գործերի նախարար Մուսալիա Մուդավադին Նայրոբիում խորհրդարանին տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում հինգ քենիացու վերադարձի համար։

Ավելի վաղ Բոցվանայի ԱԳՆ-ն Bloomberg-ին հայտնել էր, որ ձգտում է վերադարձնել իր քաղաքացիներից մեկին ուկրաինական ռազմագերիների ճամբարից։

Աֆրիկյան երկրները հայտարարում են, որ իրենց քաղաքացիներից մի քանիսին խաբեությամբ Ռուսաստան են բերել, ապա ստիպել անցնել զինվորական ծառայության: Այդ երկրների իշխանությունների տվյալներով՝ տղամարդկանց քաղաքացիական աշխատանք են խոստացել, այդ թվում ՝ վարորդի, անվտանգության աշխատակցի կամ խոհարարի։

Քենիայի ԱԳ նախարարը ձգտում է, որ ուկրաինական գերության մեջ գտնվող տղամարդիկ ճանաչվեն «մարդկանց միջազգային առևտրի զոհեր», այլ ոչ թե ռազմագերիներ:

Ուկրաինայի կառավարության կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ Ռուսաստանը 135 երկրից ավելի քան 28000 օտարերկրյա քաղաքացի է հավաքագրել հակամարտությանը մասնակցելու համար, որոնցից ավելի քան 5000-ը զոհվել են։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ իրենց ուժերը գերի են վերցրել 51 երկրի զինյալների։

Bloomberg-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ Ուկրաինան ռազմագերի է պահում առնվազն 213 օտարերկրյա քաղաքացու՝ չհաշված ռուսաստանցիներին ու հյուսիսկորեացիներին։ Նրանցից 37-ն աֆրիկյան երկրների քաղաքացիներ են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում