Շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակը

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Նավանեթեմ (Նավի) Փիլային՝ խաղաղության և միջազգային իրավունքի խթանման ուղղությամբ նրա ջանքերի համար: Նավի Փիլայը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում։

Ըստ Նոբելյան կոմիտեի՝ հայրենիքում բախվելով համակարգային խտրականության՝ Փիլայը դարձել է իրավաբան և իրավունքի ոլորտի առաջամարտիկ։ Ի թիվս այլնի՝ նա եղել է Ռուանդայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի նախագահը։ Այժմ Փիլայը շարունակում է աշխատել որպես Միջազգային քրեական դատարանի դատավոր։

«Նա ապացուցել է, որ իրավական գործիքները կարող են նպաստել պատերազմների և բռնությունների կանխարգելմանը։ Նավի Փիլայը նաև նպաստել է միջազգային իրավունքի ինստիտուտների ամրապնդմանը»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

2025 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր դարձել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Նա իր մեդալը փոխանցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իրեն Նոբելյան մրցանակ այլևս հարկավոր չէ: «Ես վերջ տվեցի ութ պատերազմի։

Վերադարձրի բոլոր պատանդներին։ Փրկեցի միլիոնավոր կյանքեր։ Անկախ նրանից՝ կստանամ մրցանակը, թե ոչ, ես շատ ավելին եմ արել»,- նշել է Թրամփը լրագրողների հետ զրույցում:

Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում