Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ, շնորհակալություն հայտնել հստակ և սկզբունքային դիրքորոշման և աջակցության համար:
«Շնորհակալություն եմ հայտնել 1,2 մլրդ եվրոյի չափով տրանշի համար, որը ստացվել է նախօրեին։ Միջոցները կօգտագործվեն մեր պաշտպանության, մասնավորապես՝ դրոնների համար։ Սա չափազանց կարևոր աջակցություն է»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը:
Նրա խոսքով՝ քննարկվել են նաև անդամակցության շուրջ բանակցային հաջորդ ուղղությունների բացման ժամանակացույցը, ձմռան համար էներգետիկ փաթեթը և հետագա ֆինանսական աջակցությունը։
«Պայմանավորվեցինք մոտ ժամանակներս երեք հանդիպում անցկացնել՝ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ»,- նշել է Զելենսկին:










