Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի հետ

Թուրքմենբաշի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան:

Վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում