Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու հետ կապված հարաբերությունները։
Մասնավորապես, կհստակեցվեն ինքնակամ կառույցի հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, այն ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև ընդունված որոշման մասին պատվիրատուին տեղեկացնելու ընթացակարգերը։
Առաջարկվող կարգավորումները միտված են հաշվառման ընթացակարգի հստակեցմանը, իրավական որոշակիության ապահովմանը և Կադաստրի կոմիտեի կողմից միասնական վարչարարության իրականացմանը։
Արդյունքում կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը։ Կստեղծվի անհրաժեշտ իրավական հիմք՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա՝ ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները Կադաստրի կոմիտեում հաշվառելու և դրանց հաշվառման հաստատումը հավաստող չափագրման ծածկագիր ստանալու համար։










