Թուրքիան 2026 թվականին Ուկրաինային է փոխանցել «Կորկուտ» փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր, հաղորդում է Middle East Eye (MEE)-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թուրքիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգեր՝ հնարավորություն տալով նրան «փորձարկել նոր զենքը և կատարելագործել դրա հնարավորությունները»։ Ուկրաինան ներմուծել է համակարգերի փոքր քանակություն։
Middle East Eye-ի տվյալներով ՝ հակաօդային պաշտպանության համալիրը ներառում է երեք Korkut կայանքներ ՝ կառավարման մեքենայի հետ միասին։ «Ասելսան» ընկերության արտադրած «Կորկուտն» օգտագործում է ավտոմատ թնդանոթներ ՝ օդային թիրախները, այդ թվում ՝ ԱԹՍ-ները և թևավոր հրթիռները ոչնչացնելու համար:
««Կորկուտը» բավականին հաջողությամբ հակազդում է ռուսական հարձակումներին»,- անանունության պայմանով MEE-ին ասել է ուկրաինացի պաշտոնյան: Նրա խոսքով ՝ այն կարելի է համարել մարտերում փորձարկված զենք, և Ուկրաինան շահագրգռված է լրացուցիչ համակարգեր ձեռք բերելու հարցում:









