Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Քննարկվել և հաստատվել են իններորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց:
Լրացում է կատարվել ԱԺ խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի ԱԺԽՈ-002-Լ որոշման մեջ։
Խորհուրդը հաստատել է իններորդ գումարման ԱԺ բարեկամական խմբերի և Միջխորհրդարանական հանձնաժողովներում պատվիրակությունների կազմերը։
Նիստում նաև հաստատվել է ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։










