Խորհրդարանական աշխատանքին զուգահեռ փողոցում պայքար գեներացնելու խոստումն ընդդիմությանը չի հաջողվում նաև Տիգրանաշենում՝ կարծում են փորձագետները:
Վստահ են՝ դա պարզ էր դեռ այն ժամանակ, երբ այդպիսի խոստում տալիս էին, սակայն անհրաժեշտ էր որևէ կերպ հիմնավորել ընտրություններից դժգոհելու ֆոնին մանդատները վերցնելու որոշումը:
Ինչպես հայտնի է, Սամվել Կարապետյանը նաև ընդդիմադիր ուժերին համախմբելու մասին էր հայտարարել: Այդ խոստումը ևս իրագործված չէ:
Քաղաքագետներն ասում են՝ համախմբվելու համար ինչ-որ օրակարգ է անհրաժեշտ. այդ օրակարգը կարող է լինել իշխանափոխությունը, սակայն իշխանափոխության համար առաջին հերթին ռեսուրս չկա:
Բացի այդ, վերցնելով մանդատները, ընդդիմությունն արդեն ճանաչել է իշխանության լեգիտիմությունը:
Քաղաքագետները չեն բացառում, որ ընդդիմությունը հույսը կրկին Ռուսաստանի վրա է դրել. սպասում են որևէ հարմար հնարավորության, և չի բացառվում՝ հենց Փաշինյան-Պուտին հանդիպման ազդակներին:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան









