Իրանական կողմի հետ քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները

Իրանական կողմի հետ քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը երեկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ մասնակցել է Հայաստան-Իրան սահմանի «Նորդուզ» անցակետում կայացած ՀՀ-ԻԻՀ միջգերատեսչական հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Իրանական կողմը ներկայացված էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարիի ղեկավարությամբ:

Կողմերը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինման, բեռնափոխադրումների ծավալների մեծացման մեխանիզմները:

Փոխնախարարներ Ղալեչյանը և Աքբարին գործնական պայմանավորվածություն են ձեռք բերել կարգավորել երկկողմ բեռնափոխադրումների ոլորտում առկա խոչընդոտները:

Հայկական պատվիրակությունը ներկա է գտնվել նաև «Նորդուզ» անցակետի վերակառուցման նախագծի հիմնարկեքի արարողությանը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում