Վերաբացում ենք «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը՝ հեռակա ուսուցման համար․ «Իմ քայլը» հիմնադրամ

Վերաբացում ենք «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը՝ հեռակա ուսուցման համար․ «Իմ քայլը» հիմնադրամ

Վերջին օրերին ստացված բազմաթիվ զանգերն ու մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով՝ «Կրթվելը նորաձև է» շարժումը որոշել է բացառության կարգով ևս մեկ հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շարունակել ընդհատված կրթությունը։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

«Եթե տարիներ առաջ տարբեր պատճառներով դադարեցրել եք ուսումը, բայց այսօր պատրաստ եք վերադառնալ կրկին սովորողի կարգավիճակով , այս հնարավորությունը Ձեզ համար է։

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծին կարող են դիմել այն անձինք, ում՝

23 տարին լրացել է

Ունեցել են առնվազն 5 տարվա ուսումնական դադար։

Ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հավատարմագրված բուհերից մեկում։

Նախագիծը հնարավորություն է տալիս ստանալու ուսման վարձի ամբողջական ֆինանսավորում` կրթությունը շարունակելու և մասնագիտական զարգացման նոր փուլ սկսելու համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1։ https://mystep.foundation/hy/eduform/»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում