Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվել

Էդգար Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի գործով դատավճիռը հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ:

Դատախազը միջնորդել է նրա նկատմամբ պատիժ նշանակել 2 տարի 6 ամսով ազատազրկումը եւ երեք տարով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել դատավորների մասին արատավորող տեղեկություն հրապարակելու հոդվածով: Ղազարյանը պատրաստվում է բողոքարկել մեղադրական վերդիկտը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©