Քաղաքականացված գնահատական է․ ԲՏԱԱԲ նախարարը՝ Firebird AI-ի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների պնդումների մասին

Քաղաքականացված գնահատական է․ ԲՏԱԱԲ նախարարը՝  Firebird AI-ի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների պնդումների մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը շահարկում է համարում ռուսական լրատվամիջոցներում հնչող մեկնաբանությունները, թե իբր Հրազդանում ստեղծված Firebird AI կենտրոնը հետախուզական նշանակություն ունի: Նախարարը լրագրողի հարցին ի պատասխան ասել է. «Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է»:

«Նման գործարաններն այսուհետ ենթակառուցվածքային նշանակություն ունեն:

Հարցը կարելի է տեղափոխել հետևյալ տիրույթ. նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործության համար, բայց արդյո՞ք արգելափակենք, թույլ չտանք ավտոմեքենաների օգտագործումը:

Դա մնում է տեսական շահարկումների դաշտում: Ներկայացնեն փաստեր, սիրով նստենք, քննարկենք, հասկանանք»,- նշել է նախարարը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©