ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը հայտարարել է Կուբայի դեմ պատժամիջոցների խստացման մասին։
Մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ից սկսած՝ կրճատվել է ԱՄՆ իրավասության տակ գտնվող անձանց համար կղզի ուղևորությունների ցանկը, արգելվում է Կուբայում այցելել կամ անցկացնել մասնագիտական հանդիպումներ և կոնֆերանսներ: Խստացվել են նաև կրթական նպատակներով Կուբա ուղևորությունների կանոնները։
Ընդլայնվել են կղզու նկատմամբ պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների հետ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ֆինանսական գործարքների արգելքները: Բացի այդ, ԱՄՆ բանկային հաստատություններին այլևս չի թույլատրվում բացել և սպասարկել բանկային հաշիվներ Կուբայի քաղաքացի հանդիսացող անհատ ձեռնարկատերերի համար, նրանց միջոցներն ու հաշիվները պետք է արգելափակվեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում Կուբայի դեմ առևտրային էմբարգոն երկարաձգել էր մինչև 2027 թվականի սեպտեմբերի 14-ը։ Կղզու իշխանությունները նշում են, որ Վաշինգտոնի կողմից ճնշման ուժեղացումը հանգեցրել է երկրում վառելիքի պակասի, էլեկտրաէներգիայի անջատումների և տնտեսական ճգնաժամի վատթարացման։ ԱՄՆ նախագահը բազմիցս սպառնացել է «վերահսկողություն հաստատել» կղզու նկատմամբ։










