ՀՀ քաղաքացիները հունիսի 7-ին պաշտպանեցին խաղաղությունը. ԱԺ ընտրության վերաբերյալ քննարկում՝ ԵԽԽՎ-ում

Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններն աննախադեպ էին արտաքին միջամտության ծավալով և բնույթով, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակաշառքի կիրառմամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում մեր ընտրություններին վերաբերող զեկույցի քննարկմանը:

Արուսյակ Ջուլհակյանն էլ մատնանշել է, որ ընտրությունը կհիշվի որպես Հայաստանի ժամանակակից պատմության ամենաժողովրդավարական գործընթացներից մեկը։

Հռիփսիմե Գրիգորյանը հակադարձել է Միացյալ Թագավորության պատվիրակին, որը մտահոգություն է հայտնել մեր երկրում հոգևորականների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առնչությամբ: Գրիգորյանն ընդգծել է, որ իշխանություններն իրականում պաշտպանում են Հայ Առաքելական եկեղեցին:

Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©