Հանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու նախագծի շուրջ

Հանրային լսում՝ ՀԷՑ բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու նախագծի շուրջ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի նոր հանրային լսումը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանրային լսումը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Նախարար Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։

Մասնավորապես ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում