COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՏԿԵ փոխնախարարը և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը քննարկել են էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը

ՏԿԵ փոխնախարարը և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը քննարկել են  էներգետիկ անվտանգության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի Էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորվող ռազմավարական գործընկերության համատեքստում էներգետիկ ոլորտն ունի առանձնահատուկ նշանակություն, և հայկական կողմը բարձր է գնահատում ԱՄՆ հետաքրքրվածությունը Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ու տարածաշրջանի էներգետիկ փոխկապակցվածության հարցերում։

Քննարկման առանցքում են եղել էներգետիկ անվտանգության ամրապնդման, մատակարարումների դիվերսիֆիկացման, համակարգի դիմակայունության բարձրացման, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ էներգետիկ համակարգի ռազմավարության առանցքային կետերը, ռազմավարությունից բխող առաջնահերթությունները, իրականացվող ծրագրերը, ռիսկերի նվազեցմանն ու էներգիայի կուտակման համակարգերի ներդրման ուղղված քայլերը, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված էներգետիկայի նոր օրենքը, որը կկիրարկվի դեկտեմբեր ամսից։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկրաբանական ծառայության ստեղծման հարցերին՝ ներկայացնելով ծառայության ստեղծման խորհրդատուի ընտրության մրցույթի մանրամասները։ Ինչպես նաեւ Հանրապետական երկրաբանական ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակներում երկրաբանական ուսումնասիրությունների, Հայաստանում հեռավար հետազոտությունների ու առկա տվյալների մշակման անհրաժեշտությունը և ակնկալիքները։

Կողմերն անդրադարձել են նաև ոլորտային համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված հարցերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում