Ադրբեջանը Թուրքիայից իր դեմ իրականացվող արշավ է հայտնաբերել
Բաքվից հայտնում են, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրել է Թուրքիայի տարածքից վերջին օրերին սոցիալական մեդիա հարթակների միջոցով Բաքվի դեմ իրականացվող տեղեկատվական արշավը։
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ որոշակի կենտրոնների իրականացրած արշավի նպատակն է հարված հասցնել ադրբեջանա-թուրքական բարեկամությանը և դաշնային հարաբերություններին, ինչպես նաև մոլորեցնել հանրությանը, անվստահություն սերմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ և բևեռացնել հասարակությունը։
Քարոզչությունն իրականացվում է համակարգված, թիրախավորված գովազդի, սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների միջոցով: Ադրբեջանում և Թուրքիայում որոշ մարդիկ ևս աջակցում են այս նենգ արշավին։ Միևնույն ժամանակ, չնայած Թուրքիայի օրենսդրությամբ նման գործունեությունը իրավական պատասխանատվություն է առաջացնում, արշավը դեռ շարունակվում է՝ մտահոգված է ադրբեջանական կողմը։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։
Դիտումներ55









