Սաուդյան Արաբիայի, Պակիստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադի առջև ծառացած սպառնալիքները

Սաուդյան Արաբիայի, Պակիստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադի առջև ծառացած սպառնալիքները

Էր Ռիադում հանդիպել են Սաուդյան Արաբիայի, Պակիստանի ու Թուրքիայի ռազմական ներկայացուցիչները: Նշվում է, որ կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի առջև ծառացած սպառնալիքները, պայմանավորվել ջանքեր գործադրել Թագավորության դեմ հարձակումներին դիմակայելու համար։

Վերջին շրջանում Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը սրվել է՝ փոխադարձ հարվածներ, ավերածություններ, զոհեր: Տուժել է նաև Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքը:

Էր Ռիադի հանդիպումը կայացել է Մեքքայի համաձայնագրի շրջանակում, որը վերջերս ստորագրել էին Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան: Կողմերն ընդգծում են, որ փաստաթղթի նպատակն է ստեղծել բացառապես պաշտպանական դաշինք և մշակել զսպման մեխանիզմներ:

Հատկանշական է, որ լրատվամիջոցները Մեքքայի համաձայնագիրն անվանում են «մուսուլմանական ՆԱՏՕ»: Դրա հիմնական դրույթներից է հավաքական պաշտպանության սկզբունքը, որի համաձայն՝ կողմերից մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլոր կողմերի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում