Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ

Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանցքային ուղղություններին և դրանց շրջանակում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համատեքստում Գևորգ Պապոյանն առաջարկել է շարունակել քննարկումները ՎԶԵԲ–ԵՄ-ի ՓՄՁ աջակցության գործիքները Հայաստանի արտահանման ռազմավարությանը և արդյունաբերական առաջնահերթություններին առավել սերտորեն համապատասխանեցնելու շուրջ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը և առաջ մղել համագործակցության օրակարգը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում