ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցել է միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածությանը նվիրված բարձր մակարդակի հատուկ նիստին

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցել է միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածությանը նվիրված բարձր մակարդակի հատուկ նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը սեպտեմբերի 23–25-ը գտնվելու է Ժնևում, որտեղ մասնակցելու է Ժնևի Ազգերի պալատում ընթացող ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) Ներքին տրանսպորտի կոմիտեի՝ Տրանսպորտի միտումների և տնտեսության հարցերով աշխատանքային խմբի (WP.5) 39-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածությանը նվիրված բարձր մակարդակի հատուկ նիստին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Նախարարի տեղակալն այսօր ելույթ է ունեցել «Կապելով տարածաշրջանները. միջազգային և միջտարածաշրջանային տրանսպորտային կապակցվածության առաջնահերթությունները» բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, որը վարել է ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։

Դավիթ Իվանյանը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ 2024 թվականին e-CMR արձանագրությանը միանալը և էլեկտրոնային բեռնագրով փորձնական փոխադրումների նախապատրաստումը, eTIR համակարգի ներդրման հնարավորության ուսումնասիրությունը, «մեկ պատուհանի» սկզբունքով գործող transport.e-gov.am հարթակի աշխատանքը և միջազգային փոխադրումների թույլտվությունների կառավարման անցումը էլեկտրոնային ձևաչափի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում