Անհայտ անձը կրակ է բացել թուրքական դպրոցում. կան վիրավորներ

Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգուտլու քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տեխնիկական լիցեյի մոտ: Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ութ աշակերտ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատներ և շտապօգնության բրիգադներ: Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Նահանգի իշխանությունների տվյալով՝ հարձակվողը ձերբակալվել է: Լրատվամիջոցներն էլ գրում են, որ վիրավորներից մեկը մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են:









