Պետդումայի ընտրությունները ևս մեկ լուրջ հետընթաց դարձան Ռուսաստանի համար. Կալաս

Ռուսաստանում ավարտվել են Պետդումայի եռօրյա ընտրությունները: Քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսի հաշվարկների արդյունքում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,8 տոկոսը: Այսպիսով, «Միասնական Ռուսաստանը» 450-տեղանոց Պետդումայում կարող է ունենալ 355 պատգամավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում: Նախորդ գումարման Պետդումայում կուսակցությունն ուներ 310 պատգամավոր: Կումունիստական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 13,79 տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 9 տոկոսը: «Նոր մարդիկ» կուսակցությունը ստացել է ձայների 7,97 տոկոսը: Իսկ «Արդար Ռուսաստանը» ստացել է ձայների 4,97 տոկոսը: Կուսակցությունը Պետդումա կանցնի, եթե հաղթահարի 5 տոկոսի շեմը:

Քվեարկությունն անցել է ուկրաինական հարվածների ֆոնին: Տուժել են նաև ընտրատեղամասերի աշխատակիցներ: Չնայած դրան՝ ընտրություններին մասնակցությունը ռեկորդային է եղել՝ 59,32 տոկոս: Քվեարկության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 25-ին: Ընտրություններ են անցկացվել նաև պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Ուկրաինական տարածքներում:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պատժամիջոցներ կձեռնարկվել այն անձանց դեմ, որոնք նպաստել են օկուպացված տարածքներում ընտրությունների անցկացմանը: Կալասը հավելել է՝ Պետդումայի ընտրությունները ևս մեկ լուրջ հետընթաց դարձան Ռուսաստանի ժողովրդավարության համար: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքը կանխորոշված էր:

Կանադան կարող է մինչև 2027 թվականի հունիսը դառնալ Եվրամիության առաջին «ասոցացված անդամը». Քարնի

Կանադան կարող է մինչև 2027 թվականի հունիսը դառնալ Եվրամիության առաջին «ասոցացված անդամը». Քարնի

Օլեշկիի բնակիչներին տարհանած չորս ինքնաթիռ վայրէջք է կատարել Գոմելում, նրանք Բելառուսից կտեղափոխվեն Ուկրաինա

Օլեշկիի բնակիչներին տարհանած չորս ինքնաթիռ վայրէջք է կատարել Գոմելում, նրանք Բելառուսից կտեղափոխվեն Ուկրաինա

Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել Կիևին տրամադրել իրենց պահեստներում առկա Patriot հրթիռները՝ մինչև նոր մատակարարումները

Զելենսկին դաշնակիցներին կոչ է արել Կիևին տրամադրել իրենց պահեստներում առկա Patriot հրթիռները՝ մինչև նոր մատակարարումները

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին

Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին

Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հաջիև

Բաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժ խաղաղության ուղին. Հաջիև

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում