Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հարգելի Արարատ Սամվելի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ փոխգործակցության պահպանումը, ներառյալ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին:

Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ամբողջ անձնակազմին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ»,-ասված է ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում