Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետը  ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը։ 

Վարչապետը շրջայց է կատարել «Նոայի» մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին ու զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1,500 երեխայի և պատանու համար։ Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։ 

 Շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին և ակադեմիայի զարգացման ծրագրին։

 Վարչապետին  զեկուցվել է, որ  ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։ Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում