Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի Համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

Իշխան Զաքարյանը ներկայացրել է 2028 թվականի Համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում նախագահը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, ինչպես նաև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։









