Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան

Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան

Եթե չեմ սխալվում, Գերմանիան Եվրամիության շրջանակում Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Բայց, իհարկե, այստեղ հսկայական ներուժ կա, հատկապես հիմա, երբ մեր տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել։ Այդ մասին Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանելով Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական համագործակցության և գործարար հնարավորությունների վերաբերյալ լրագրողի հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ ես արդեն նշել եմ ԹՐԻՓՓ նախագիծը, որը, կարծում եմ, կարող է շրջադարձային նշանակություն ունենալ և դառնալ իրողությունները փոխող գործոն՝ բացելով կապակցվածության նոր հնարավորություններ։ Խոսքը ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային կապակցվածության մասին է։ Այն կարող է դառնալ միջազգային առևտրի համար կարևոր մատակարարման ուղի։

Եվ, իհարկե, այն կնպաստի մեր տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան ներդրումների ներգրավմանը։ Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում, Հարավային Կովկասում։

Եվ սա՝ բիզնեսի, բարեկեցության և հաջողության համար նոր հնարավորությունների ստեղծումը, խաղաղության ևս մեկ արդյունք է»,- նշեց վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում