«Մենք ենք մեր սարերը». Genealogy խմբի նվերն երկրպագուներին

«Մենք ենք մեր սարերը». Genealogy խմբի նվերն երկրպագուներին

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Genealogy խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել  աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ Genealogy խմբի անդամները ձայնագրել եւ նորովի ներկայացնում են երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք մեր սարերը» երգը: Genealogy-ն երգում է բոլոր հայերի կողմից սիրված երգը` մեր ժողովրդի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին: Երգը հանդիսատեսին ուրախ եւ հաղթական զգացողություններ է փոխանցում, «Եվրատեսիլ»-ից առաջ շեշտում հայի միասնական ոգու առանձնահատկության մասին:

Խմբի անդամներ Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն եւ խորհուրդ ունի. ինչպես Genealogy խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում:

«Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում