ԷԷմմա Վարդանյան

Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը

Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը

Կանադայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ երեկոյան ժամը՝ 10:00-ին (10 p.m.), Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

«Դեսպանությունը սիրով հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու այս խորհրդանշական միջոցառմանը։

Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ դրոշը , իսկ Օտտավայի քաղաքային նշանը (Ottawa Sign) կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում