Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

ԼԼուսինե Մուրադյան

Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, պիտի հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել, դա քննարկման հարց է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն ռուսական ռազմաբազան դուրս հանելու վերաբերյալ դիմում չի ստացել ՀՀ-ից:

Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել պաշտոնական Մոսկվային 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցով:

«Ինչքանով ես եմ տեղյակ, ՀՀ-ն էլ, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը և խորհրդարանն էլ նման դիմում, տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել ՌԴ-ից, որ ՌԴ-ն պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան:

Եթե ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է քննարկել: Մենք էլ չենք ստացել իրենցից նման դիմում: Չգիտեմ էլ՝ նրանք առաջիկայում կդիմե՞ն, թե՞ չէ:

Հարցը հետևյալն է, եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ իրականում ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի համար, բայց միևնույն է, այդ հարցը քննարկման հարց է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում