ԴԴավիթ Մուրադյան

Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի շրջանառության դեմ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

Բնակչության շրջանում Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 30-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ՆԳՆ112 Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել։

 

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպիտակ պարկ, որի մեջ եղել են «ԱԿ-47» տեսակի ինքնաձիգ, փամփշտատուփ և 30 փամփուշտ։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

«Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք օրենքով սահմանված կարգով ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում