Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Լավ ապրելը նույնպես Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի նորակառույց կրթահամալիրում հանդես եկա ելույթով»,- նշել է նա:

 
«Այսօր մեր երեխաները պետք է իմանան, որ 15-20 տարի հետո, 30 տարի հետո ի՛նչ սոցիալական վիճակում կլինի իրենց ընտանիքը՝ կախված է նրանից, թե իրենք այսօր ժամանակն այս շենքում ինչպես են անցկացնում, իհարկե նաև մեր հարգելի ուսուցիչների, որակավորման մեր ծրագրերի, դասագրքերի, նյութերի և այդպես շարունակ:
 
Ամենակարևոր հմտությունը ստեղծագործականությունն է, որը պետք է զարգանա երեխաների շրջանում մեր դպրոցական միջավայրի շնորհիվ»,- մասնավորապես նշել է վարչապետը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում